Home » 2012 » Հունիս » 27 » Մորիենտեսը վերադառնում է "Ռեալ"
23:42
Մորիենտեսը վերադառնում է "Ռեալ"
 Մադրիդի "Ռեալի" նախկին առաջատար հարձակվող Ֆեռնանդո Մորիենտեսը երեկ դարձել է "Արքայական ակումբի" պատանեկան թիմերից մեկի գլխավոր մարզիչը: Ինչպես արդեն հայտնի է դարձել, իսպանացին էլ կգլխավորի "Ռեալ D" թիմը, որտեղ խաղում է Զինեդին Զիդանի որդին` Էնցոն: Հարկ է նշել, որ անցած տարի մադրիդիստը մարզում էր "Սեգունդա Բ"-ի ներկայացուցիչ "Ուրական Վալենսիա" ակումբը, որը բավական հաջող մի քանի գեղեցիկ հանդիպումներ է անցկացրել:
   Մադրիդի "Ռեալի" նախկին խաղացողն իր` ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2010թ.-ի օգոստոսին` ֆրանսիական "Մոնակոյում", անգլիական "Լիվերպուլում", իսպանական "Վալենսիայում" և Մարսելի "Օլիմպիկում" բավական հաջող հանդես գալուց հետո:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 351 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0