Հոլանդիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Բերտ վան Մարվեյկը այսօր իր երկրի ֆուտբոլի ֆեդերացիային է ներկայացրել մի ցուցակ, որտեղ նշված են եղել այն խաղացողների անունները, ովքեր հետագա տարիներին կհրավիրվեն ազգային թիմ: Հետաքրքիրն այն էր, որ այդ ցուցակում բացակայել են Կլաս-Յան Հունտելարի, Ռաֆայել վան դեր Վարտի, Յորիս Մատայսեինի, Ջոննի Հեյտինգայի և Հարիդ Բուահրուզի անունները, ովքեր էլ մասնակցել են "ԵՎՐՈ 2012"-ի եզրափակիչ փուլի ընտրական խմբի խաղերին, թեև չեն կարողացել օգնել թիմին գոնե ձևի համար 1 միավոր վաստակի. թիմը բոլորին պարտվել է:
|