Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Արմանդո Մարադոնան երեկ հայտարարել է, որ Պորտուգալիայի ազգային ընտրանու ենթահարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, ով իր թիմին արդեն հասցրել է մինչև "ԵՎՐՈ 2012"-ի կիսաեզրափակիչ, պետք է այս տարի արդեն պատրադիր կերպով արժանանա "Ոսկե գնդակ" կարևոր մրցանակին և Լիսաբոնում արձան ունենալուն: "Պորտուգալիան պետք է ողջ ազգով երախտապարտ լինի մեծն Աստծուն, որ Ռոնալդուի պես խաղացողը ծնվել է հենց այդ երկրում: Պետք է արդեն սկսել նրա մեծ արձանը ստեղծելու աշխատանքները: Մի քանի տարի շարունակ այդ տղան խնդիրներ ուներ իր հավաքականում հարմարվելուն, սակայն այսօր նա ուղղակի ֆանտաստիկ է, արժանի Լիոնել Մեսսիի հետ մրցակցությանը: Աշխարհի լավագույններն այսօր արդեն երկուսն են, քանի որ Ռոնալդուն ոչնչով չի զիջում Լեոյին",- ասել է արգենտինացի ֆուտբոլային լեգենդը:
|