Home » 2012 » Հունիս » 27 » Կապելլո. "Ռունին միայն շոտլանդերեն է հասկանում"
23:43
Կապելլո. "Ռունին միայն շոտլանդերեն է հասկանում"
 Անգլիայի ազգային ընտրանու իտալացի նախկին գլխավոր մարզիչ, հայտնի ֆուտբոլային մասնագետ Ֆաբիո Կապելլոն բավական հետաքրքիր կերպով է մեկնաբանել անգլիացիների և իր հայրենի Իտալիայի ընտրանու միջև օրերս կայացած կարևոր հանդիպումը: Ըստ իտալացի մասնագետի` այդ խաղում կարևոր էր խաղացողների անհատականությունը, ինչից կարող էին միմիայն օգուտ քաղել անգլիացիները` ունենալով Ուեյն Ռունիի, Սթիվեն Ջերարդի, Ջոն Թերրիի, Էշլի Քոուլի, Սքոթ Պարկերի պես խաղացողներ: "Իտալիայի հետ խաղից հետո ինձ թվում է, թե Ուեյն Ռունին միայն լավ շոտլանդերեն գիտի և հասկանում է միայն Սըր Ալեքսին: Նրա խաղը չափազանց դժգույն էր: Այդ տղան ավելին կարող էր անել, բայց չստացվեց",- հեգնանքով ասել է Ֆաբիո Կապելլոն:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 437 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0