Կատալոնական "Բարսելոնայի" ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալը, ով այս տարի բաց թողեց մրցաշրջանի մեծագույն մասը, ճանաչվել է "կապտանռնագույնների" լավագույն խաղացողը 2011/12 մրցաշրջանի տվյալներով: Ֆրանսիացին, ում այս գարնանն անհրաժեշտ էր երիկամների փոխպատվաստում, կպարգևատրվի Ալդո Ռովիրայի անվան մրցանակով: Էրիկ Աբիդալին ընտրելիս փորձել են ցույց տալ նրան որպես պայքարելու և ազատության համար գերբնական ուժի մի խորհրդանշի: Մրցույթի ժյուրին, որն էլ որոշում է հաղթողին, կազմված է կատալոնական թիմի ղեկավարներից և հանրահայտ մարզական ԶԼՄ-ներից: Նախկին 2 տարիներին նման պատվի էր արժանանում միայն Լեո Մեսսին, ով այս տարի միայն 3-րդ տեղում է հայտնվել:
|