23:48 Գանսոն նոր պայմանագիր չի կնքում | |
Բրազիլական "Սանթոսի" տաղանդաշատ ենթահարձակվող Գանսոն կրկին հրաժարվել է նոր պայմանագիր կնքել իր ներկայիս թիմի ղեկավարության հետ: Խաղացողը հետևյալ կերպ է մեկնաբանել իր որոշումը. "Ինձ դուր չեկան առաջարկվող պայմանները: Մտածում էի` ավելի հետաքրքիր առաջարկ կստանամ թիմի ղեկավարության կողմից: Ես կշարունակեմ ֆուտբոլ խաղալ, իսկ մնացածը կլինի ժամանակային հաջորդականության համաձայն: Չգիտեմ էլ, թե ինչ կլինի ինձ հետ ապագայում":
Հավելենք, որ բրազիլացի 21-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրվում են Մադրիդի "Ռեալը", Լոնդոնի "Չելսին", իտալական "Ինտերը" և "Միլանը", ինչպես նաև անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" և կատալոնական "Բարսելոնան": | |
|
Total comments: 0 | |