Home » 2012»Հուլիս»2 » Կառլոս Ալբերտո. "Մեր Բրազիլիան լավագույնն է, բայց..."
23:48
Կառլոս Ալբերտո. "Մեր Բրազիլիան լավագույնն է, բայց..."
Բրազիլիայի ազգային հավաքականի երբեմնի ավագ ու աշխարհի առաջնության չեմպիոն Կառլոս Ալբերտոն համեմատել է ներկայիս Իսպանիայի ընտրանու և 1970-ական թթ.-ի Բրազիլիայի ֆանտաստիկ խաղը: "Շատերն են ասում, որ Բրազիլիայի հավաքականը 1970թ.-ի աշխարհի առաջնության ժամանակ ամենից ուժեղ թիմն է միջազգային մակարդակով: Ես դրան լիովին համաձայն եմ: Եթե խաղային այդ թիմն ու մերօրյա Իսպանիան, երևի թե ոչ-ոքի` 1-1 հաշիվ լիներ: Այսօր իսպանացիներն ուղղակի հոյակապ ֆուտբոլ են խաղում: Նրանց խփած ամեն մի գոլն ուղղակի իսկական գլուխգործոց է",- ասել է Կառլոս Ալբերտոն: