Բրազիլացի 34-ամյա բազմափորձ կենտրոնական պաշտպան Լուսիոն օրերս արդեն ազատ խաղացողի կարգավիճակով տեղափոխվել է Թուրինի "Յուվենթուս" և մոտակա երկու տարիների ընթացքում լիովին կպաշտպանի "Ծեր Սինյորայի" մարզական պատիվը: Սպասվում է, որ Լուսիոն թեև այլևս չի լինի թուրինյան թիմի հիմնական կազմի խաղացող, սակայն կդառնա այն ֆուտբոլիստը, ում օգնությամբ թիմը կարող է հաջողությունների հասնել ոչ միայն Իտալիայում, այլ նաև Եվրոպայում:
|