23:19 Ռիքելմեն հեռանում է "Բոկա Խունյորսից" | |
Արգենտինական "Բոկա Խունյորս" հանրահայտ ակումբի բավականաչափ տաղանդավոր ու բազմափորձ կիսապաշտպան Խուան Ռոման Ռիքելմեն հայտարարել է, որ այս մրցաշրջանն իր համար վերջինն էր որպես այդ թիմի խաղացող: "Ես որոշել եմ հեռանալ, քանի որ ինձ այլևս անզոր եմ զգում այս մեծ թիմում խաղալու համար: Ես այլևս պետք չեմ թիմին: Ես միշտ կերկրպագեմ "Բոկա Խունյորսին", քանի որ սիրում եմ այս թիմը: Սա իհարկե չի նշանակում, որ ես հեռանում եմ ֆուտբոլից",- ասել է ոչ երիտասարդ արգենտինացին` վստահեցնելով, որ շուտով կհայտնի, թե որտեղ է շարունակելու ֆուտբոլային հետագա կարիերան:
| |
|
Total comments: 0 | |