Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ այսուհետ երկրի ֆուտբոլի ազգային հավաքականը կմարզի հանրահայտ մասնագետ Լուի վան Գալը, ով պետք է թիմում նոր կարգուկանոն ստեղծի Բերտ վան Մարվեյկի` "ԵՎՐՈ 2012"-ից հետո թիմը լքելու պատճառով: Արդեն 60-ամյա վան Գալն իր համար օգնական էլ է ընտրել, որի պատվին արժանացել է Ամստերդամի "Այաքսի" նախկին տեխնիկական տնօրեն Դաննի Բլինդը, ով ժամանակին արդեն աշխատել է հայտնի մասնագետի հետ:
|