Անգլիական "Վեսթ Հեմ" ակումբի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ջանֆրանկո Ձոլան այսուհետ կաշխատի "Ուոթֆորդ" ակումբում. այս մասին հայտնում են բրիտանական մարզական ԶԼՄ-ները: Իտալացի 46-ամյա մասնագետի հետ 2 տարվա պայմանագիր է ստորագրվել և նրա առաջ հստակ նպատակ դրվել` թիմը պետք է հաջորդ մրցաշրջանի արդյունքներով վերադառնա "Պրեմիեր լիգա": Թե ինչպիսի ֆինանսական միջոցներով պետք է աշխատի իտալացի մասնագետը, դեռևս հայտնի չէ: Հավելենք, որ նախորդ մրցաշրջանում "Չեմպիոնշիփում" "Ուոթֆորդ" ակումբը զբաղեցրել էր իր համար ցածր` 11-րդ հորիզոնականը:
|