Home » 2012 » Հուլիս » 7 » "Բարսելոնայի" բժիշկներն անմի՞տ են
23:59
"Բարսելոնայի" բժիշկներն անմի՞տ են
 Կատալոնական "Բարսելոնայի" երիտասարդ կիսապաշտպան Տիագո Ալկանտարան այլևս չի կարողանա օգնել իր ազգային հավաքականին Օլիմպիական խաղերի ժամանակ, որը կկայանա հեռավոր Լոնդոնում: Իսպանացի 21-ամյա ֆուտբոլիստն այդպես էլ չի հասցնի բուժել ծանր վնասվածքը, որը ստացել էր դեռևս անցած մրցաշրջանի վերջում: "Երբ խոսում էի Տիագոյի հետ, նա ասաց, որ դեռևս լիովին չի բուժվել: Նա զայրացած էր և անգամ լաց էր եղել: Նա դեռ 2 ամիս պետք է վերականգնվի: Եթե նրան ժամանակին վիրահատական միջամտությամբ օգնեին, ապա այսպիսի խնդիր չէր ծագի: Նույնը Դավիդ Վիլյային է վերաբերում, ով "Բարսելոնայի" բժիշկների անմտության պատճառով բաց թողեց Եվրոպայի առաջնությունը",- ասել է ազգային ընտրանու տնօրենը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 491 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0