23:48 Դի Մատեո. "Ոչ մեկին ոչինչ չեմ խոստանում" | |
Լոնդոնյան "Չելսիի" գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն այսօր հայտարարել էր, որ թեև "ԵՎՐՈ 2012"-ի ժամանակ իր թիմի իսպանացի տաղանդավոր հարձակվող Ֆեռնանդո Տորրեսին հաջողվեց անգամ քիչ ժամանակահատված անցկացնելով խաղադաշտում դառնալ Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկու, այնուամենայնիվ անգամ իսպանացու տեղը թիմի հիմնական կազմում երաշխավորված չէ: "Ես խորհուրդ կտայի բոլորին անչափ ուշադիր լինել և քրտնաջան աշխատել մեր թիմի հիմնական կազմում խաղալու համար: Թեև մենք այլևս չունենք Դիդյե Դրոգբայի պես գոլային մեքենայի, սակայն սա չի նշանակում, թե հարձակման գծում ինչ-որ մեկի տեղը հստակորեն որոշված է: Այս պահին մեր թիմում երեք գերազանց հարձակվողներ են խաղում, ու եթե նրանցից մեկն ավելի լավ մարզավիճակում կլինի, ապա հենց նա էլ կխաղա վճռորոշ խաղերին: Ով օգնի թիմին, նա էլ կխաղա, սակայն մշտական տեղ ես չեմ երաշխավորում ոչ մեկին: Սա արդեն անքննելի է",- ասել է "Չելսիի" իտալացի գլխավոր մարզիչը:
| |
|
Total comments: 0 | |