Home » 2012 » Հուլիս » 8 » Անչելոտտի. "Բարսելոնայում" խաղացողները հիմնականում վատառողջ են"
23:49
Անչելոտտի. "Բարսելոնայում" խաղացողները հիմնականում վատառողջ են"
 Ֆրանսիական "ՊՍԺ"-ի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պաշտոնապես ժխտել է այն լուրերը, թե իբր իր գլխավորած թիմի ղեկավարները ցանկանում են ակումբ հրավիրել կատալոնական "Բարսելոնայի" հարձակվող Դավիդ Վիլյային: "Մենք նման տրանսֆերի մասին չենք էլ մտածել: Այդ տղան անգամ ֆուտբոլ չի խաղացել այս տարվա ընթացքում: Իհարկե, նա հոյակապ հարձակվող է, սակայն մենք չենք ցանկանում այդպիսի խաղացողի ունենալ թիմում: Մեզ առողջ խաղացողներ են պետք, մինչդեռ "Բարսելոնայի" խաղացողները մի տեսակ շատ վատառողջ են ու շատ շուտ են վնասվածք ստանում: Լավագույն օրինակը մեր թիմը համալրած Մաքսվելն է, ով անընդհատ վնասվածքներ է ստանում",- ասել է մարզիչ Կառլո Անչելոտտին:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 404 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0