23:50 Լուկասը հանգիստ տղա է | |
Բրազիլական "Սան Պաուլո" ակումբի հարձակվողական ոճի երիտասարդ կիսապաշտպան Լուկաս Սիլվան օրերս մեկնաբանել է իր` Մադրիդի "Ռեալ" կամ էլ իտալական "Ինտեր" տեղափոխվելու հավանակությունը: "Իրականում ինձ ամեն ինչ դուր է գալիս այստեղ` Բրազիլիայում, քանի որ ցանկանում եմ հաջողությունների հասնել նախ իմ հայրենիքում: Երբ գա իմ պահը, ես կքննարկեմ ընտանիքիս հետ հայրենիքից հեռանալու խնդիրը: Հաճախ եմ կարդում, որ հայտնի ակումբները պայքար են մղում ինձ համար: Իհարկե, հաճելի է, բայց ոչ մի գլխապտույտ չունեմ դրանից: Ես հանգիստ տղա եմ, ով երկնքում չեմ սավառնում",- ասել է 20-ամյա կիսապաշտպանը, ում համար եվրոպական գրանդներն իրար կոկորդ են կրծում և պատրաստ են շուրջ 50 մլն եվրո վճարել:
| |
|
Total comments: 0 | |