23:47 Մանչինին մնում է թիմում | |
Իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին օրերս մեկնաբանել է "Մանչեսթեր Սիթիի" հետ կնքած իր պայմանագրի ժամկետի երկարաձգումը, որն արդեն հիմա նախատեսված է մինչև 2017թ.-ը: "Շատ ուրախ եմ, որ այժմ հնարավորություն ունեմ իմ բոլոր ուժերը ներդնելու "Մանչեսթեր Սիթիում": Հոյակապ հնարավորություն է ընձեռվել մեզ էլ ավելի նոր բարձունքների հասնելու: "Սիթին" բարձրակարգ ակումբ է: Այն ունի հիանալի ղեկավարություն, խաղացողներ, մարզչական շտաբ և լավ նվիրյալ երկրպագուներ",- ասել է իտալացի մասնագետը` պատասխանելով լրագրողների կողմից իրեն ուղղված հարցերին:
| |
|
Total comments: 0 | |