Անգլիական "Լիվերպուլի" կիսապաշտպան Ջո Քոուլը օրերս պատմել է, թե ինչպես է ինքը փորձելու ամրապնդվել մերսիսայդցիների հիմնական կազմում: Ֆուտբոլիստը լուրջ ցանկություն է հայտնել նոր մարզչի հետ միմիայն նոր հաջողությունների հասնել, այլ ոչ թե հեռանալ թիմից, ինչպես նախորդ տարի պատահեց: "Կարծում եմ, որ այժմ ունեմ բավական խաղային պրակտիկա, ինչի պատճառով էլ չեմ ցանկանում հեռանալ թիմից: Ուզում եմ` հաջողությունների հասնել նաև այստեղ",- ասել է "Լիվերպուլի" 31-ամյա խաղացողը` նշելով, որ ֆրանսիական "Լիլլում" անցկացրած մրցաշրջանն իր համար օգտակար է եղել:
|