Home » 2012 » Հուլիս » 12 » Ռաուլը չի ափսոսում ոչնչի համար
23:20
Ռաուլը չի ափսոսում ոչնչի համար
 Արաբական "Ալ Սադդ" ակումբի հարձակվող Ռաուլը վերջերս մեկնաբանել է այն լուրերը, թե իբր ինքը Մադրիդի "Ռեալից" ժամանակին հեռացել է ակումբի ղեկավարության հետ շատ լուրջ կոնֆլիկտ ունենալու պատճառով: Հայտնի իսպանացի ֆուտբոլիստը ժխտել է տարածված բոլոր սուտ լուրերը և խոսել նաև "ԵՎՐՈ 2012"-ի մասին` այն իր կարիերայի համար հերթական կորցված շանսը համարելով: "Ես Մադրիդում իմ կյանքի ամենաերջանիկ հատվածն եմ ունեցել: Ես բախտ ունեի լինելու այն հզոր թիմի մասնիկը, որը նվաճում էր ամեն ինչ: Մադրիդից հեռանալու գաղափարն իմն էր, այլ ոչ թե ակումբինը. չէ՞ որ ես դեռ 1 տարվա պայմանագիր ունեի: Գերմանիայում ես նոր փորձ ձեռք բերեցի, կրկին եղա հիմնական կազմի խաղացող և նվաճեցի երկրպագուների սրտերը, ինչի համար անչափ ուրախ եմ: Մադրիդյան թիմում ոչ մեկի հետ կոնֆլիկտ չունեմ, և բոլոր տղաներն էլ իմ լավ ընկերներն են: Ինչ վերաբերում է "ԵՎՐՈ 2012"-ին, ապա դա կորցված հնարավորությունն էր ինձ համար: Բայց այսպիսին է կյանքը, ի՞նչ կարող եմ անել: Ես ավելի շատ ժամանակ անցկացրի ընտանիքիս հետ և ուրախ եմ դրա համար",- ասել է հայտնի իսպանացին:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 421 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0