23:21 Բեռլուսկոնի. "Մենք որոշել ենք տնտեսել ու վաճառել խաղացողներին" | |
Իտալական "Միլանի" սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին հաստատել է եվրոպական մամուլում շրջանառվող այն լուրերը, թե իր թիմի հայտնի խաղացողներ Զլատան Իբրահիմովիչն ու Տիագո Սիլվան այսուհետ կխաղան ֆրանսիական "ՊՍԺ"-ում: "Ես իրոք վաճառել եմ այդ խաղացողներին, քանի որ այդ վաճառքը մեզ հնարավորություն կտա մոտակա 5 տարիների ընթացքում ավելի քան 150 մլն եվրո տնտեսել: Այդ վաճառքը շատ մեծ օգուտ կբերի մեր հզոր թիմին",- ասել է Դոն Սիլվիոն:
Հարկ է նշել, որ շվեդ հարձակվողի աշխատավարձ վճարելու համար "Միլանը" տարեկան մոտ 24 մլն եվրո է հատկացնում և դա այն դեպքում, երբ Զլատան Իբրահիմովիչի պայմանագիրը դեռ պետք է գործեր ևս երկու լիարժեք մրցաշրջան, այսինքն` խաղացողը պետք է ստանար ընդհանուր առմամբ 48 մլն եվրո: Իսկ ահա բրազիլացի ուժեղ պաշտպան Տիագո Սիլվայի պայմանագիրը պետք է գործեր մոտակա 5 մրցաշրջանների ընթացքում, իսկ խաղացողն այդ ժամանակահատվածի համար պետք է ստանար ավելի քան 70 մլն: Հավելենք, որ "Միլանի" ղեկավարությունն իր աստղային խաղացողների համար ստացել է ավելի քան 70 մլն եվրո փոխհատուցում: | |
|
Total comments: 0 | |