Home » 2012 » Հուլիս » 14 » Անչելոտտին շատ ուրախ է
23:41
Անչելոտտին շատ ուրախ է

 Ֆրանսիական "ՊՍԺ"-ի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեծ ուրախությամբ է ընդունել այն փաստը, որ իտալական "Միլանի" երիտասարդ բրազիլացի պաշտպան 27-ամյա Տիագո Սիլվան պաշտոնապես արդեն տեղափոխվել է իր գլխավորած ակումբy: "Ես չափից դուրս ուրախ եմ` ակումբի ղեկավարների կողմից այդ լավ նորությունը լսելով: Նա համարվում է աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը: Ալեքսի և Տիագո Սիլվայի հետ մենք էլ ավելի ուժեղ կլինենք, իսկ ահա այլ խաղացողների մասին ես երբեք չեմ մոռանա: Օրինակ` մենք որոշել ենք, որ մեր առաջատար մեկ այլ պաշտպան` ֆրանսիացի Սախոն չի հեռանա թիմից: Նա կմնա ու լրջորեն կպայքարի հիմնական կազմում տեղ ունենալու համար",- ասել է իտալացի մասնագետը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 404 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0