Home » 2012 » Նոյեմբեր » 3 » "Իմպուլսը" խոշոր հաշվով հաղթում է "Շիրակին"
17:17
"Իմպուլսը" խոշոր հաշվով հաղթում է "Շիրակին"
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրում Դիլիջանի "Իմպուլսը" սեփական հարկի տակ ընդունել էր Գյումրիի "Շիրակին": Խաղի հաշիվն էլ բացեցին դաշտի տերերը. գոլի հեղինակ դարձավ Նորայր Գյոզալյանը: Խաղի 24-րդ րոպեին Գյոզալյանը երկրորդ գնդակն ուղարկեց "Շիրակի" դարպասը` հաշիվը դարձնելով 2-0: Երկրորդ խաղակեսում էլ գյումրեցիները կրճատեցին խաղի հաշիվը, բայց այլևս ոչինչ անել չստացվեց, որովհետև խաղի վերջին րոպեին Ռումյան Հովսեփյանն ամրապնդեց "Իմպուլսի" կարևոր հաղթանակը` գնդակը ևս մեկ անգամ ուղարկելով "Շիրակի" դարպասը: "Իմպուլսը" վաստակեց 3 միավոր և այժմ արդեն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորզոնականը 38 միավորով: Ի դեպ, նշենք, որ խաղի ժամանակ յուրաքանչյուր թիմից մեկական խաղացող արժանացավ կարմիր քարտի` ծանր իրադրության մեջ թողնելով իր թիմին:
   Հ.Գ.: Այսօր տեղի կունենա նաև 28-րդ տուրի մյուս հանդիպումը. Երևանի "Փյունիկը" "Հանրապետական" մարզադաշտում կհյուրընկալի Երևանի "Արարատին": Այդ հանդիպումը ևս կներկայացնենք Ձեզ:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 480 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0