Երեկ անգլիական մամուլում ինչ-որ նոր հաղորդագրություններ են տարածվել, որոնց համաձայն` լիվերպուլցիները Թեոյին գնելու համար պատրաստ են վճարել 10 մլն ֆունտ, քանի որ անգլիացի խաղացողի հետագա ճակատագիրը "Արսենալում" դեռ լիովին պարզ չէ: Հիշեցնենք, որ կիսապաշտպանը ոչ մի կերպ լեզու չի գտնում "զինագործների" հետ և գուցե մտադիր է հունվարին լքել թիմը: Թեև մամուլի հրապարակումների ու հավաստիացումների առկայությանը` "Լիվերպուլի" գլխավոր մարզիչը այս հարցի վերաբերյալ տվել կարճ և սպառիչ պատասխան. ''Մենք չենք հետաքրքրվում նրանով: Նա "Արսենալի" խաղացողն է":
|