22:32 Դի Նատալեն ներողություն է խնդրել երկրպագուներից | |
Իտալական "Ուդինեզեի" բազմափորձ հաձակվողն իր թիմի երկրպագուների ներողամտությանն է դիմել "Կատանիայի" դեմ տեղի ունեցած խաղի ժամանակ ցույց տված ժեստի համար: Հիշեցնենք, որ Անտոնիոն, երբ խաղի վերջին րոպեներին գրավել է մրցակցի դարպասը, ցուցամատը մոտեցնելով շրթունքներին՝ կոչ արեց պահպանել լռություն. "Ես այդ քայլն արեցի ինքնաբերաբար, որովհետև իրոք շատ ծանր և դժվարին խաղ էր: Պարզապես զգացմունքներս չկարողացա զսպել: Ես սիրում եմ "Ուդինեզեն", քաղաքը և մեր երկրպագուներին, ովքեր էլ միշտ աջակցում են ինձ: Ես շատերին եմ պարտական այս ակումբում: Եթե ինչ-որ մեկը վիրավորվել է իմ այս քայլից, ես ներողություն եմ խնդրում: Մարդկանց հայտնի է իմ պատասխանատու մոտեցումն այն գործին, որը հիմա կատարում եմ այս թիմում":
| |
|
Total comments: 0 | |