19:07 Խեդիրա. "Զիդանն իմ կուռքն է" | |
Մադրիդի "Ռեալի" կիսապաշտպան Սամի Խեդիրան խոստովանել է, որ ֆրանսիացի աստղ Զինեդին Զիդանն իր համար այսօր էլ լավագույնի օրինակն է ծառայում: Կիսապաշտպանի համար էլ անմոռանալի ու հիշարժան է եղել 2002թ.-ի "Չեմպիոների լիգայի" եզրապակիչ խաղը գերմանական "Բայերի" ու "Ռեալի" միջև շոտլանդական Գլազգոյում: "Ես ինքս բնականաբար երկրպագում էի գերմանական ակումբին` "Բայերին", բայց միևնույն ժամանակ աջակցում էի նաև "Արքայական ակումբին", որովհետև այնտեղ էր խաղում իմ ֆուտբոլիստ-իդեալը` Զիդանը: Հիշում եմ նրա խելահեղ գոլը: Ի՞նչ կարող ենք ասել: Գուցե ինչ-որ մեկը մի որևէ ժամանակ այդպիսի գոլ խփի: Վճռել այդպիսի խաղի ճակատագիրն այդ եղանակով, կարծում եմ` բարձր կարգի նշան է: Հեռուստացույցի առջև նստած ես պարզապես իրական հաճույք էի ստանում",- պատմել է "Արքայական ակումբի" հենակետային կիսապաշտպանը:
| |
|
Total comments: 0 | |