Կատալոնական "Բարսելոնայի" կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն էլ վնասվածքից հետո լիովին ապաքինվել է ու պատրաստ է "Չեմպիոնների լիգայի" առաջիկա խաղին "Սելթիկի" դեմ: Հիշեցնենք, որ Պիկեն վնասվածք էր ստացել դեռ Մոսկվայի "Սպարտակի" դեմ խաղում: Ակնկալվում էր, որ նա շարք կվերադառնա "Ռեալի" դեմ խաղում, սակայն վնասվածքը լրջացել էր ու Պիկեն բաց էր թողել առաջնության չորս հանդիպում: Այնուամենայնիվ, նա երևի թե կմասնակցի "Սելթիկի" դեմ խաղին:
|