00:56 Կասիլյասը համաձայն չէ Ռոնալդուի հետ | |
"Արքայական ակումբի" առանցքային խաղացող, փորձառու դարպասապահ Իկեր Կասիլյասն այսօր ասել է, որ երբեք չէր քվեարկի ինքն իր օգտին` անգամ "Ոսկե գնդակ"-ին արժանանալու համար: Հիշեցնենք, որ Իկեր Կասիլյասի պորտուգալացի թիմակից Քրիշտիանու Ռոնալդուն օրերս հայտարարել էր, թե հնարավորության դեպքում կքվեարկի անգամ ինքն իր օգտին, մինչդեռ այս հարցի շուրջ Կասիլյասն ունի իր իսկ տեսակետը. "Անկեղծ ասած, ես չէի կարող դա անել: Ես նախընտրում եմ, որ իմ կատարած աշխատանքը գնահատեն ուրիշները, ոչ թե ես ինքս: Հասկանում եմ, որ ես արդեն 20 տարեկան չեմ: Հարկավոր է ավելի շատ աշխատել, այցելել մարզասրահ: Երբ ինձ տեսնում եմ հեռուստացույցով, հասկանում եմ, որ այսօրվա Կասիլյասը ոչ մի ընդհանրություն չունի այն Կասիլյասի հետ, ով պաշտպանում էր "Ռեալի" դարպասը 5 կամ 8 տարի առաջ":
| |
|
Total comments: 0 | |