15:49 Վիլյան կարող էր կորցնել ոտքը | |
Բժիշկն, ով վիրահատել է "կապտանռնագույնների" առաջատարի կոտրված ոտքը, ասել է, որ վերջինս կարող էր իր հետագա ողջ կյանքում անգամ հաշմանդամ մնալ: Խնդիրն այն էր, որ ստացված վնասվածքից հետո Դավիդ Վիլյան ստիպված է եղել ինքնաթիռով երկար թռչել Ճապոնիայից դեպի Իսպանիա: Երկարատև թռիչքի ընթացքում էլ հարձակվողը կարող էր լուրջ խնդիրների առաջ կանգնել: "Երբ դու թռչում ես 10-12 հազար բարձրության վրա, ապա ուժեղ ճնշման ազդեցության ներքո վնասվածքները կարող են բարդություններ առաջացնել: Որոշ հանգամանքներում հնարավոր է նաև վերջույթների անզգայացում: "Բարսելոնայի" գլխավոր մարզիչը հիանալիորեն գործեց այս իրավիճակում: Տիտո Վիլանովան աստիճանաբար ծանրաբեռնեց Վիլյային: Դա շատ խելացի քայլ էր, որի արդյունքն էլ այսօր Դավիդ Վիլյան ավելի լավ մարզավիճակում է, քան անգամ վնասվածքից առաջ",- ասել է բժիշկ Ռամոն Կուգատը:
| |
|
Total comments: 0 | |