18:29 Մխիթարյան. "Լոնդոնում բարդ խաղ եմ ակնկալում" | |
Հայաստանի ազգային ընտրանու և Դոնեցկի "Շախտյորի" առանցքային կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոն մեկնելուց առաջ փոքրիկ հարցազրույց է տվել իր թիմի պաշտոնական կայքին: Ստորև ներկայացնում ենք վերոնշյալ հարցազրույցը` առանց խմբագրման: - Հենրի՛խ, վերջին խաղում որակազրկման պատճառով կարևոր հանդիպմանը հետևել ես մարզադաշտից: Այդտեղից թիմի համար ավելի շա՞տ ես ցավում, քան երբ գտնվում ես խաղադաշտում: - Միշտ էլ տարբեր կերպ ես ցավում: Իհարկե, հաճելի չէ, երբ թիմը խաղում է, իսկ դու չես կարող օգնել թիմակիցներիդ, չնայած դա շատ ես ուզում: Դրա համար ավելի շատ ես անհանգստանում, քան խաղադաշտում գտնվող ֆուտբոլիստները: - Զգու՞մ ես, որ "Շախտյորը" Լոնդոն է մեկնում առաջատարի կարգավիճակով: - Մենք գնում ենք "Չելսիի" դեմ խաղալու: Խաղադաշտում ցույց կտանք այն ամենը, ինչին ընդունակ ենք թիմով: Եթե հաջողվի դրական արդյունքի հասնել, այդ ժամանակ էլ առաջատար կլինենք: - Իսկ ինչո՞վ նշանավորվեց երկու շաբաթ առաջ Դոնեցկում կայացած հանդիպումը: - Մենք այդ հանդիպմանը շատ լավ էինք նախապատրաստվել: Բայց Լոնդոնում լրիվ այլ խաղ է սպասվում: Ես վստահ եմ, որ "Չելսին" մեր խաղը մանրազննին ուսումնասիրել է: Մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում: - "Չեմպիոնների լիգայի" հանդիպումները միշտ էլ լիովին տարբերվում են առաջնության հանդիպումներից, այդտեղ երկու թիմերն էլ գրոհում են, ցանկանում են հաղթել.... - Այո, իհարկե, խաղերն իրոք տարբերվում են: Բայց տարբեր թիմերի դեմ խաղալը ավելի հետաքրքիր է, քան առաջնությունում միևնույն թիմերի դեմ խաղալը: Առաջնության խաղում կարող ես սխալվել, բայց միշտ չէ, որ դրա համար կպատժվես, դրա հավանականությունը նույնիսկ 50-ը 50-ի չէ: Իսկ "Չեմպիոնների լիգայում" քո սխալը երևի բաց թողած գնդակի կբերի: Զգում ես, որ սխալվելու իրավունք չունես: Պետք է ավելի ուշադիր ու կենտրոնացած գործել:
| |
|
Total comments: 0 | |