21:42 Ղազարյան. "Կցանկանայի, որ հաղթեինք "Շախտյորին" | |
Դոնեցկի "Մետալուրգի" հայազգի հարձակվող Գևորգ Ղազարյանը մեկնաբանել է իր թիմի կարգավիճակը: "Մետալուրգի" ընթացիկ կարգավիճակի մասին նա ասել է հետևյալը. "Վերջին երեք խաղերում մենք դեռ հաղթանակ չենք տոնել, վաստակել ենք ընդամնեը 2 միավոր: Կարծում եմ, որ մենք ինքներս ենք սխալներ թույլ տվել ինչպես պաշտպանությունում, այնպես էլ թիմի հարձակման գծում: "Պրիմիեր Լիգայում" էլ չի կարելի այդպիսի կոպիտ սխալներ թույլ տալ: Մեր մարզչական շտաբն արդեն իսկ վերլուծել է սխալները, և հույս ունեմ, որ մոտակա խաղերում մենք կուղղենք դրանք": Իսկ ահա "Շախտյորի" և նրա առաջատար Հենրիխ Մխթարյանի մասին Գևորգը հետյալ մտքերն է արտահայտել. "Շախտյորն" ուժեղ և լուրջ մրցակից է: Բոլորը տեսել են նրանց խաղը "Չելսիի" դեմ և ուրիշ հանդիպումների ժամանակ: Բայց ամենից առաջ, մեզ պետք է հետևել մեր թիմի խաղին: Ինչ վերաբերում է Մխիթարյանին, ապա մենք հայրենակիցներ ենք, միասին խաղում ենք Հայաստանի ազգային հավաքականի կազմում: "Հանքափորները" հրաշալի խաղ ցուցադրեցին Լոնդոնում, բայց պարտվեցին` հանդիպման վերջնամասում գոլ բաց թողնելով: Հենրիխն այժմ տխուր է, բայց դե սա ֆուտբոլ է: Մեր հանդիպման վերաբերյալ էլ կարծում եմ, որ Միրչա Լուչենսկուն մեկնարկային կազմի համար լայն հնարավորություններ ունի": "Շախտյորի" դեմ կայանալիք խաղի ֆավորիտի մասին էլ նա ասել է. "Ֆավորիտ չկա: Ցանկացած հանդիպում էլ սկսվում է 0-0 հաշվով: Ամեն ինչ որոշվում է միայն ֆուտբոլային դաշտում: Մեր երկրպագուներն այդ հանդիպմանը պիտի տեսնեն թիմի լավ և որակյալ խաղն ու ֆուտբոլիստներիս նվիրվածությունը: Մենք արդեն այսօր շատ միավորներ ենք կորցրել, թեև դեռ մրցաշրջանի միջնամասն է: Այժմ շատ կցանկանայինք կիրակի օրը հաղթել դոնեցկյան "Շախտյորին":
| |
|
Total comments: 0 | |