Կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան վերջապես հերքել է լուրերն այն մասին, թե թիմի խաղացող Ալեքսիս Սանչեսը պատրաստվում է տեղափոխվել "Յուվենթուս": Մարզիչը հույս է հայտնել դեռ երկար աշխատել այս ֆուտբոլիստի հետ: "Ամեն ինչ իրոք կարգին է: "Բարսելոնայի" և Սանչեսի միջև կա գործող երկարաժամկետ պայմանագիր: Ես հույս ունեմ, որ մենք դեռևս երկար ժամանակ կշարունակենք արդյունավետ աշխատել միասին",- անկեղծորեն ասել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան: Հիշեցնենք, որ Սանչեսը "Ուդինեզեից" "Բարսելոնա" է տեղափոխվել 2011թ.-ին, որի կազմում մինչև այժմ անցկացրել է 56 հանդիպում և դարձել ընդամենը 16 գոլի հեղինակ: Հետաքրքիր է, որ կատալոնական ակումբը դեռևս ամբողջության չի էլ գնել չիլիացի երիտասարդ հարձակվողի տրանսֆերը և գումարային զգալի պարտքեր ունի "Ուդինեզեին":
|