18:13 Սանչեսը մոտ մեկ ամիս բաց կթողնի | |
Կատալոնական "Բարսելոնայի" չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը երեկ, հանդես գալով իր ազգային հավաքականի` Չիլիի ընտրանու կազմում, Սերբիայի հավաքականի դեմ խաղի ժամանակ վնասվածք է ստացել: Ֆուտբոլիստը վնասվել է խաղի 20-րդ րոպեին, ինչից հետո չի կարողացել վերադառնալ խաղադաշտ: Վնասվածքն առաջացել է Լուկա Միլիվոևիչի հետ բախման արդյունքում: Այսօր կատարված հետազոտությունից հետո պարզ է դարձել, որ հարձակվողին առնվազն մեկ ամիս է հարկավոր ամբողջովին կազդուրվելու համար: Սա նշանակում է, որ Ալեքսիսի Սանչեսը բաց կթողնի 7-8 հանդիպում "Բարսելոնայի" կազմում:
| |
|
Total comments: 0 | |