19:36 Ռոբբեն. "Վնասվածքներն արդեն հոգնեցրել են" | |
Գերմանական "Բավարիայի" հոլանդացի առաջատար կիսապաշտպան Արյեն Ռոբբենը հերթական վնասվածքն է ստացել, որի հետևանքով բաց կթողնի երկու արտագնա հանդիպումներ: "Ես էլ չգիտեմ, թե ինչ կարող եմ անել: Վնասվածքներն ինձ իրոք հոգնեցրել են արդեն: Իմ կարիերայի ընթացքում վնասվածքներն այնքան շատ են եղել, որ եթե մի ցուցակ կազմեի, այն հատակից մինչև առաստաղ կձգվեր",- բողոքել է "բյուրեղյա մյունխենցին":
Վնասվածքի պատճառով էլ Արյեն Ռոբբենը ստիպված բաց կթողնի "Նյուրնբերգի" և "Վալենսիայի" դեմ հանդիպումները, բայց պետք է որ լիովին պատրաստ լինի արդեն իսկ "Հանովերի" հետ մրցապայքարին: Դե ինչ. մեզ մնում է միայն սպասել: | |
|
Total comments: 0 | |