22:47 Երկու խաղ` բարձրագույն խմբում | |
Նոյեմբերի 17-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 30-րդ տուրի երկու հանդիպումներ: Նրանցից առաջինում, որտեղ "Արարատը" Աբովյանի "Քաղաքային" մարզադաշտում ընդունեց "Շիրակին", գրանցվեց 0-1 հաշիվը: "Շիրակի" կազմում գոլի հեղինակ դարձավ Լամին Լի Յորոն 55-րդ րոպեին: Իսկ երկրորդ խաղը կայացավ արդեն Երևանի Վազգեն Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտում: Այս խաղում "Ուլիսը" հյուրընկալել էր "Գանձասարին": Հանդիպման ժամանակ այդպես էլ չբացվեց խաղի հաշիվը, և անչափ կարևոր այս դիմակայությունն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի` 0-0 հաշվով:
| |
|
Total comments: 0 | |