Ուրուգվայի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում էլ "Ֆենիքս" ակումբը, հյուրընկալվելով "Սերրոյին", պարտության է մատնել վերջինիս 2-1 հաշվով: Հանդիպման հաշիվը խաղի 12-րդ րոպեին բացել է հայազգի հարձակվող Մաուրո Գևգեոզյանը, ում համար դա արդեն իսկ 10-րդ գոլն էր առաջնությունում: Այժմ "Ֆենիքսը" իր հաշվին ունի 20 միավոր ու շարունակում է մնալ 5-րդ տեղում:
|