Մախաչկալացիները կատալոնական "Բարսելոնայի" կիսապաշտպան Չավիին առաջարկել են տեղափոխվել "Անժի": Ինչպես հաղորդում է իսպանական "Onda Cero" հայտնի պարբերականը ռուսական "Անժին" Չավիին առաջարկել է տարեկան 21 մլն եվրո աշխատավարձ, սակայն 32-ամյա կիսապաշտպանը նախընտրել է մնալ հարազատ "Բարսելոնայում": Նշվում է, որ բանակցությունները սկսվել էին դեռևս սեպտեմբերի վերջին, բայց Չավիի գործակալը նշել է, որ առանձնահատուկ առաջխաղացումներ այդպես էլ չեն եղել, քանի որ կիսապաշտպանը հստակ հասկացրել է, որ նախատեսում է երկարաձգել պայմանագիրը "Բարսելոնայի" հետ:
|