20:38 Մխիթարյանը` "Շախտյորում" "Բազայի տնօրե՞նն" է | |
![]() "Երբ թիմի հնաբնակները հեռանում են, ապա նրանց փոխարինողներն արդեն պատրաստ են… Ընթացիկ մրցաշրջանում հենց Հենրիխ Մխիթարյանի փայլուն խաղը, ում "Շախտյորում" արդեն անվանում են "Բազայի տնօրեն" (հայ ֆուտբոլիստը դեռ բնակվում է ակումբի մարզաբազայում, որպեսզի չշեղվի մարզումների գործընթացից), թույլ տվեցին թիմին առանց մեծ ցավի բաժանվել դոնեցկյան ակումբի երկրպագուների սիրելի ֆուտբոլիստ Ժադսոնից: Բրազիլացի ֆուտբոլիստի հեռանալուց հետո էլ Մխիթարյանը ոչ միայն հենակետային կիսապաշտպանից վերածվեց հարձակվողական ոճի փայլուն ֆուտբոլիստի, այլև թիմի խաղին արագություն հաղորդեց: Օգնելով թիմին պաշտպանությունում` Հենրիխը հեշտությամբ ընդունվեց նաև համառ բրազիլացիների կողմից: Ինչը, ընդհանուր առմամբ, զարմանալի չէ, քանի որ դեռևս 13 տարեկանում Հներիխ Մխիթարյանը մոտ 4 ամիս փորձաշրջան էր անցել "Սան Պաուլու" ակումբում, և այնտեղ ոչ միայն մի քանի ֆուտբոլային գեղեցիկ շարժումներ ու տեխնիկական հնարքներ, այլև լեզուն էր սովորել` ապագայի մասին մտածելով":
| |
|
Total comments: 0 | |