Գերմանական "Շալկեի" հոլանդացի հարձակվող Կլաաս Յան-Հունտելարը ժամանակներս էլ կարող է իր ֆուտբոլային կարիերան շարունակել Լոնդոնի "Արսենալում": Ըստ բրիտանական հեղինակավոր մամուլի` լոնդոնցիները սկսել են բանակցություն վարել գելզենկիրխենյան ակումբի ղեկավարությքան հետ, ու Հունտելարն էլ, ամենայն հավանականությամբ, կհեռանա գերմանական թիմից: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում սպասվող գործարքի ֆինանսական կողմը գաղտնի է պահվում:
|