Լոնդոնի "Չելսիի" նորանշանակ մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հաստատել է, որ իր այժմյան թիմի փորձառու և վաստակաշատ անգլիացի ֆուտբոլիստներ Էշլի Քոուլը ու Ֆրենկ Լեմպարդն ամռանը կարող են լքել լոնդոնյան "Արիստոկրատներին"։ Նշենք նաև, որ Էշլի Քոուլը կարող է տեղափոխվել ֆրանսիական "ՊՍԺ", իսկ ահա Ֆրենկ Լեմպարդի ծառայություններով լրջորեն վերջերս հետաքրքրվում են ԱՄՆ ու Չինաստանի բազմաթիվ ակումբներ:
|