Home » 2012 » Նոյեմբեր » 24 » Վիլանովան խոսել է իր թիմի խաղացողների մասին
20:28
Վիլանովան խոսել է իր թիմի խաղացողների մասին
 "Բարսելոնայի" ներկայիս գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան "Լևանտեի" դեմ կայանալիք հանդիպումից առաջ հանդիպել է լրագրողների հետ և պատասխանել վերջիններիս բազմաբովանդակ ու բազմապիսի հարցերին:
  Վիլյայի մասին`
  "Նրա հետ սարսափելի ոչինչ չի կատարվել: Կոճի վնասվածքի պատճառով նա անհանգստություն էր զգում դեռևս Մոսկվայում: Մենք էլ պիտի բացառենք ցանկացած ռիսկ, հետևաբար նա չի խաղալու":
  Վիկտոր Վալդեսի մասին`
  "Հիմա նա իրեն լավ է զգում: Եթե ծնկի վնասվածքը զգացնել տա, նա չի մեկնի "Լրանտեի" դեմ հանդիպմանը: Մենք մի անգամ արդեն 3 դարպասապահ ընդգրկել ենք խաղին: Կընդգրկենք 3-րդ դարպասապահին նաև վաղը":
  Պինտոյի հետ կնքվելիք նոր պայմանագրի մասին`
  "Այդ թեմայով էլ ես իմ բոլոր ցանկություններն ակումբին ասել եմ: Բայց բոլոր անհրաժեշտ խորհրդակցությունները մենք կանցկացնենք մի փոքր ավելի ուշ: Պինտոն իր առջև դրված աշխատանքը լավ է կատարում":
  Ադրիանոյի և Տյագոյի վերադարձի մասին`
  "Միշտ հաճելի է տեսնել, որ ֆուտբոլիստները վնասվածքից հետո վերադառնում են: Հատկապես նրանք, ովքեր շատ անհրաժեշտ են այս պահին մեր թիմին":
  "Մանչեսթեր Սիթիի"` "Բարսելոնայի" առաջատար ֆուտբոլիստների նկատմամբ հետաքրքրության մասին`
  "Նրանք շատերի նկատմամբ են հետաքրքրված: Չեմ կարծում, որ կենտրոնացել են հատկապես "Բարսելոնայի" խաղացողների վրա":
  Դոս Սանթոսի մասին`
  "Գուցե հունվարի նա վարձավճարային հիմունքներով մեկնի մեր թիմից: Ես բազմիցս արդեն ասել եմ` հնարավոր է: Ամեն ինչ կախված է ֆուտբոլիստի անձնական ցանկությունից":
  Պեպ Գվարդիոլայի մասին`
  "Ուրիշ ակումբներ հետաքրքրվում են նրանով: Պեպը ցանկանում էր գոնե մեկ տարի հանգստանալ, բայց ինչպես տեսնում ենք, նրան հանգիստ չեն էլ տալիս: Նա վերադարձի մասին որոշում կկայացնի այն ժամանակ, երբ իր համար կլինի ճիշտ ժամանակը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 612 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/1
Total comments: 0