Իսպանացի աշխարհահռչակ մասնագետ Ռաֆայել Բենիտեսը դեռ որոշել է լռել և պատասխան չտալ "Չելսիի" հավատարիմ երկրպագուների թշնամությանը, ավելին` մարզիչը պատրաստ է վերջիններիս թյուր կարծիքը փոխել իր մասին: "Ես պատրաստ եմ փոխել նրանց կարծիքն իմ մասին: Կաշխատեմ ջանասիրաբար և կցուցադրեմ իմ լավ և հաղթանակած խաղերը",- Ռաֆայել Բենիտեսի` երեկ մամուլի ասուլիսի ժամանակ ասված խոսքերը մեջբերում են բրիտանական մարզական հայտնի պարբերականները: