23:34 "Ռեալը" մեկ ամսով կորցրեց Ալբիոլային | |
Մադրիդի "Ռեալի" կենտրոնական պաշտպան Ռաուլ Ալբիոլան լուրջ վնասվածք է ստացել "Ալկոյանոյի" դեմ հանդիպման ժամանակ: Զգալով սուր ցավ` ֆուտբոլիստն այլևս ի վիճակի չի եղել շարունակել խաղը և դեռ 7-րդ րոպեին փոխարինվել է: Այսօր Ալբիոլն անցել է բժշկական հետազոտություն, որտեղ սահմանել են նրա վերադարձի ժամանակահատվածը: Ալբիոլի մոտ ախտորոշվել է ձախ կոճի գերձգում, ինչը նշանակում է, որ նա չի կարողանա վերադառնալ խաղադաշտ ավելի շուտ, քան մեկ ամսից:
| |
|
Total comments: 0 | |