21:51 Հայաստանի բարձրագույն խմբում 32-րդ տուրն էր | |
![]() Տուրի 2-րդ խաղային օրը "Հանրապետական" մարզադաշտում կայացավ տուրի կենտրոնական "Փյունիկ"-"Գանձասար" հանդիպումը, որն ավարտվեց ոչ-ոքի` 1-1 հաշվով: Առաջին գոլը հեղինակել է Դիակարդիա Դումբիան խաղի 20-րդ րոպեին, իսկ խաղավարտին Դավիթ Մանոյանը հավասարեցրել է հանդիպման հաշիվը` դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը: Այս տուրից հետո էլ մրցաշարային աղյուսակում դեռևս առաջատար է "Շիրակը" (68 միավոր), 2-րդը "Միկան" է (66 միավոր), երրորդ և չորրորդ հորիզոնականներում 48 միավորով գտնվում են "Գանձասարն" ու "Իմպուլսը", իսկ ահա երկրի բազմակի չեմպիոն "Փյունիկը" 46 միավորով միայն 5-րդն է: Նշենք, որ 32-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակներում վաղը` ժամը 14:00 ին, Երևանի "Բանանց" մարզադաշտում "Բանանցը" կհյուրընկալի առաջնության առաջատարին` Գյումրիի "Շիրակին"` փորձելով հնարավորինս խոչընդոտել թիմի առաջընթացին:
| |
|
Total comments: 0 | |