Home » 2012 » Դեկտեմբեր » 2 » Վ. Մինասյան. "Փյունիկը" պետք է կայանա ու կայունանա"
23:48
Վ. Մինասյան. "Փյունիկը" պետք է կայանա ու կայունանա"
 Երևանի "Փյունիկի" գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը "Գանձասարի" դեմ խաղից (1-1) հետո նշել է, որ իր թիմին առաջին հերթին անհրաժեշտ է կայունություն և ակումբում առկա ֆուտբոլիստների որակների բարձրացում:
  "Հետաքրքիր խաղ ստացվեց: Դժվար է, երբ գոլ ենք ընդունում շատ շուտ և 80 րոպե խաղում ենք մի թիմի դեմ, ով իր ամբողջ կազմով էլ պաշտպանվում է: Համենայն դեպս, ինչ-որ ելք գտանք և կարողացանք գոնե ոչ-ոքի խաղալ: 3-4 օրից կգնանք հանգստի, մի փոքր ավելի ուշ կսկսենք նախապատրաստական փուլը: "Փյունիկի" մասին կասեմ, որ այն պետք է կայանա: Բոլորը երիտասարդներ են, նույնիսկ կարելի է ասել պատանիներ, նրանք պետք է խաղի որակը բարձրացնեն: Ամեն խաղից առաջ պահանջում ենք հաղթանակ, բայց հասկանում ենք, որ հիմա առաջին հերթին իրենց անհրաժեշտ է կայունություն և որակների բարձրացում",- ասել է թիմի գլխավոր մարզիչ Վ. Մինասյանը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 608 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0