Պորտուգալիայի ազգային ընտրանու և "Մանչեսթեր Յունայթեդի" կիսապաշտպան Լուիշ Նանին կարող է մոտ ժամանակներս հեռանալ թիմից: Ըստ անգլիական լրատվամիջոցների` Նանին չի կարողացել համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ և ավելի քան 5-6 ամիս տևած բանակցություններն այսօր հայտնվել են լուծարման առաջ: Հիշեցնենք նաև, որ Նանիի ծառայություններով ներկայումս ակտիվորեն հետաքրքրված են նաև իտալական "Յուվենթուսն" ու "Միլանը", ինչպես նաև Սանկտ-Պետերբուրգի "Զենիթը", որը պարտուգալացուն ցանկանում էր գնել դեռ անցած ամռանը` խաղացողի համար առաջարկելով 20 մլն եվրո:
|