Home » 2013»Հունվար»8 » "Ոսկե զուգարանակոնքի" նախկին դափնեկիրը կխաղա "Ալ-Ահլիում"
18:44
"Ոսկե զուգարանակոնքի" նախկին դափնեկիրը կխաղա "Ալ-Ահլիում"
Թուրքական "Բեշիքթաշի" պորտուգալացի սկանդալային 29-ամյա եզրային կիսապաշտպան Ռիկարդո Կուարեժման ֆուտբոլային կարիերան այսուհետ կշարունակի "Ալ-Ահլի" ակումբում: Կուարեժման արաբական հարուստ ակումբի հետ կնքել է 1.5 տարվա պայմանագիր` 1 տարի երկարաձգելու հնարավորությամբ: Հարկ է նշել, որ անտանելի բնավորությամբ հայտնի այս ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում նաև ուկրաինական "Գովերլան", սակայն.... փողը գրավիչ է: