Home » 2013 » Հունվար » 16 » Մի՞թե նոր ՖԱՆ շարժում կլինի, այն էլ՝ պաշտոնական
16:38
Մի՞թե նոր ՖԱՆ շարժում կլինի, այն էլ՝ պաշտոնական
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր պաշտոնական կայքի բացումից հետո այնտեղ հետևյալ հղումով հայտնվեց մի լուր, որտեղ նշվում էր, որ ՀՖՖ-ն պատրաստվում է ստեղծել ազգային հավաքականի պաշտոնական ֆան շարժում: Ստորև Ձեզ ենք ներկայացնում վերոհիշյալ նյութն ամբողջությամբ.
  «Դուք սիրում եք մեր ֆուտբոլը: Դուք սիրում եք թիմային պայքարը: Դուք սիրում եք ֆուտբոլի մեր ազգային հավաքականը: Դուք սիրում եք հաղթել եւ Դուք մեր երիտասարդ, հայրենասեր, համառ, նվիրված, կամային, պայքարող տղաների կողքին ե՞ք: Ուրեմն դարձեք ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՖԱՆ-ԱԿՈՒՄԲԻ անդամ:
     Անկախ նրանից, մենք ապրում ենք Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Լոս Անջելեսում, Մոսկվայում, Փարիզում, Կահիրեում, թե աշխարհի որեւէ անկյունում, մենք հայ ենք եւ մենք պետք է լինենք ֆուտբոլի մեր ազգային հավաքականի կողքին: Ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնում է մեր երկիրը, մեր եռագույնը, մեզ…
   Ստեղծելով ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտոնական Ֆան-ակումբ՝ մենք նպատակ ունենք միավորել ֆուտբոլի ազգային հավաքականի բոլոր իսկական երկրպագուներին, ստեղծել ջերմ փոխհարաբերություններ ֆուտբոլի մեր ազգային հավաքականի ու նրա բոլոր երկրպագուների միջեւ, բարձրացնել ֆուտբոլը երկրպագելու որակը, ստեղծել ազգային հավաքականին երկրպագելու նոր մշակույթ, ազգային հավաքականի հազարավոր երկրպագուներին դարձնել ֆուտբոլային ընտանիքի մասը, նրանց մասնակից դարձնել տարբեր իրադարձությունների, միջոցառումների, ակցիաների, տրամադրել մեր իսկ ազգային հավաքականի հետ շփման ամենատարբեր հնարավորություններ, մատուցել բազմապիսի ծառայություններ:
   Եթե համաձայն եք մեզ հետ, ուզում եք միանալ ֆուտբոլային մեր ընտանիքին, ուրեմն կատարեք մի քանի պարզ գործողություն, եւ մենք միասին կլինենք:
    Ուզում ենք տեղեկացնել՝ բոլոր տվյալները պետք է լրացվեն ճիշտ եւ պետք է համապատասխանեն իրականությանը: Հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն պետք է պատկանեն Ձեզ եւ պետք է լինեն գործող: Դուք կգրանցվեք որպես ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտոնական Ֆան-ակումբի անդամ բոլոր տվյալները մեր կողմից ստուգելուց հետո: Պայմաններին չհամապատասխանող դիմողները չեն գրանցվի: Այս ամենն արվում է, որպեսզի մենք կարողանանք արդյունավետ աշխատել եւ լինել փոխադարձաբար օգտակար»:
 Հիշեցնենք, որ մինչև այժմ մեր ֆուտբոլի ազգային հավաքականն ուներ միայն երեք ֆան շարժում՝ "Առաջին հայկական ճակատը" ("FAF"), "Կարմիր Արծիվները" և ընդամենը վերջերս ասպարեզում հայտնված "FAF Ուլտրասը": Նշվածներից ամենահինն ու ամենահայտնին Առաջին հայկական ճակատն է, որ ստեղծվել է 2007 թվականին: Հենց "ՖԱՖ"-ի շնորհիվ է՝ ամեն անգամ մարզադաշտում ականատես ենք լինում բազմաթիվ ակցիաների ու որ ամենակարևորն է միասնության, որովհետև ռաջին հայկական ճակատը" միշտ ամեն հարցում ու պարագայում մեր տղաների կողքին է:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 337 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0