23:03 Մեր ընտրանու պարտության 5 պատճառ | |
Հայաստան-Չեխիա խաղը խիստ չհաջողված հանդիպում էր մեր ազգային ընտրանու համար, որի 1-ին պատճառը թիմային կարգապահության տարրական մակարդակի լիարժեք բացակայությունն էր: Գրեթե ոչ մի ֆուտբոլիստ իր դիրքում հաջող չէր խաղում: 2-րդ պատճառ. Կամո Հովհաննիսյան. ֆուտբոլիստը բացարձակապես մոռացել էր, որ խաղում է երկրի գլխավոր թիմում: 3-րդ պատճառ. Տարոն Ոսկանյան. փորձի պակաս, դիրքի կորուստ, արագաշարժության բացակայություն, որը ստիպեց Բերեզովսկուն գնդակ հանել սեփական դարպասից: 4-րդ պատճառ. Թիմային համագործակցության կտրուկ բացակայություն: Ֆուտբոլիստները երբեք չէին «խոսում» միմյանց հետ: 5-րդ պատճառ. Հակագրոհների ժամանակ մրցակցի հարձակվող ուժի հանդեպ ԲԱՐՁԻԹՈՂՈՒԹՅՈՒՆ: Անարգել զիջում էինք դաշտի կենտրոնը: Հ.Գ.: Գտնում եմ, որ խաղի հաշիվը ամբողջովին արտացոլում է ողջ խաղի ընթացքն ու ֆուտբոլիստների տրամադրվածությունը:
Հեղինակ Արման Առաքելյան | |
|
Total comments: 0 | |