14:51 Բեքհեմը ուզում է խաղալ "Բարսելոնայի" դեմ | |
Փարիզյան "ՊՍԺ"-ի անգլիացի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը կիսվել է իր՝ "Բարսելոնայի" դեմ գալիք չորեքշաբթի կայանալիք հանդպման սպասելքիներից: Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով: "Չգիտեմ՝ խաղադաշտ դուրս կգամ առաջին րոպեներից, թե ոչ, չէ՞ որ ես մարզիչը չեմ: Բնական է՝ ես ցանկանում եմ հայտնվել առաջին 11 խաղացողների շարքում. դա ցանկանում են բոլոր ֆուտբոլիստները մեծ խաղերից առաջ: Տեսնենք՝ ինչ կլինի",- ասել է անգլիացին: Նշենք նաև, որ "Մանչեսթեր Յունայթեդի" նախկին խաղացողը կարող է հայտնվել իր թիմի մեկնարկային կազմում նաև Բլեզա Մատուիդիի որակազրկման պատճառով՝ կատարելով հենակետային կիսապաշտպանի պարտականությունները:
| |
|
Total comments: 0 | |