Home » 2013 » Ապրիլ » 7 » Ֆուտբոլիստներ, ովքեր դեռ չեն խաղում
15:12
Ֆուտբոլիստներ, ովքեր դեռ չեն խաղում
 Նրանք ունեն հայտնի անուն, ունեն ակումբ և չունեն վնասվածքներ, բայց "Պրեմիեր լիգայի" այս մրցաշարջանն անցնում է նրանց կողքով: Ձեզ ենք ներկայացնում մեր կայքի ֆոտոշարքը՝ կազմված Ռուսաստանի առաջնության այն ֆուտբոլիստներով, ովքեր ներկայումս ինչ-ինչ պատճառներով չեն խաղում:

  Դմիտրի Լոսկով - 0 րոպե "Լոկոմոտիվի" կազմում 2012/13 մրցաշրջանում
  Ռուսական "Պրեմիեր լիգայի" 23-րդ տուրի շրջանակում "Թերեքի" հետ կայացած խաղից հետո (Խմբ. խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով) Մոսկվայի "Լոկոմոտիվի" գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը պարզաբանել է, թե ինչու "երկաթուղայինների" վետերան Դմիտրի Լոսկովը չի խաղում: Ներկայացնում ենք նրա մեկնաբանությունը. "Գալով "Լոկոմոտիվ"՝ ես մի քանի անգամ կրկնել եմ, որ ես գնահատում եմ Լոսկովին և հարգում եմ նրա վաստակը ակումբում: Բայց թիմի կազմը ես ընտրում եմ ըստ մարզումների՝ ելնելով ֆուտբոլիստների մարզավիճակից: Եվ նրանք, ում դուք տեսաք խաղադաշտում, այս պահին մեր լավագույն ֆուտբոլիստներնն են":
 Արդեն 39-ամյա Լոսկովը (ծնվել է 12 փետրվար, 1974թ.) միակ ֆուտբոլիստն է, ով ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991թ.-ից, մշտապես խաղացել է Ռուսաստանի առաջնության բոլոր 20 մրցաշրջաններում:
 1997թ.-ին "Ռոսոտվից" տեղափոխվում է Մոսկվայի "Լոկոմոտիվ": Այս տեղափոխությունը բավականին հաջողակ էր. նրա ակումբը երկու անգամ հաղթում է Ռուսաստանի գավաթը, երկու անգամ էլ դառնում է Ռուսաստանի չեմպիոն: Նա ավելի քան 200 խաղ է անցկացրել առաջնությունում "Լոկոմոտիվի" կազմում, Ռուսաստանի "Պրեմիեր լիգայում" խփել է 100 գոլ, սակայն 2007թ.-ին ակումբի 10 համարը հեռանում է՝ Անատոլի Բիշովեցի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով:
  2010թ.-ի հուլիսի 27-ին նա դարձյալ պայմանագիր է կնքում "Լոկոմոտիվի" հետ և կրկին խաղում է սիմվոլիկ 10 համարով:

  Էլվեր Ռահիմիչ - 0 րոպե "ԲԿՄԱ"-ի կազմում
 "Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ուզում եմ մնալ "ԲԿՄԱ"-ում դեռ երկար տարիներ: Ուզում եմ, որքան հնարավոր է երկար աշխատել այստեղ: Ես պատրաստ եմ մինչև կյանքիս վերջն էլ օգտակար լինել թիմին: "ԲԿՄԱ"-ն իմ ընտանիքն է, իմ հարազատ տունը, որը չես ցանկանում լքել: Ինչ վերաբերում է "ԲԿՄԱ"-ի կազմում խաղալուն՝ եթե կարիք լինի, ես սիրով կօգնեմ: Գլխավորը ինձ համար՝ օգտակար լինելն է թիմին՝ ցանկացած ձևով",- ասել էր Բոսնիայի հավաքականի և մոսկովյան "ԲԿՄԱ"-ի արդեն 37-ամյա կիսապաշտպան Ռահիմիչը, որին վերջերս ակումբում ավելի հաճախ կարելի է տեսնել ոչ թե մարզվելիս, այլ երիտասարդներին մարզելիս: 2013թ.-ի հունվարի 18-ին նա "ԲԿՄԱ"-ում հանդես է գալիս որպես խաղացող-մարզիչ:

  Վիկտոր Վասին - 0 րոպե "ԲԿՄԱ"-ի կազմում
  24-ամյա կենտրոնական պաշտպանը 2011թ.-ի հունվարի 13-ին պայմանագիր կնքեց "ԲԿՄԱ"-ի հետ: Շուտով՝ տեղափոխությունից հետո Վիկտոր Վասինը ծանր վնասվածք ստացավ և հունվարի 24-ին վիրահատվեց: Ընդհանուր իր թիմի հետ առաջին մարզումը նա անցկացրեց միայն 2011թ.-ի մայիսի 27-ին իսկ ահա մայիսի 29-ին նա հայտնվեց "Կուբանի" հետ խաղի հայտացուցակում, սակայն խաղին այդպես էլ չմասնակցեց: Շուտով կրկին նրա ծնկի հետ խնդիրներ սկսվեցին և մարզումներին մասկանցեց միայն հոկտեմբերից, սակայն խաղադաշտում ոչ մի անգամ չհայտնվեց: Ապաքինվելով վնասվածքից՝ Իսպանիայում անցկացրած հավաքների ժամանակ էլ Վիկտոր Վասինը մասնակցեց ազատ գործակալների դեմ ընկերական խաղին, որտեղ աչքի ընկավ խփած գոլով: "ԲԿՄԱ" ակումբի կազմում նրա դեբյուտը տեղի ունեցավ 2012թ. ապրիլի 28-ին՝ մոսկովյան "Սպարտակի" դեմ խաղում (Խմբ. խաղի հաշիվը՝ 2-1՝ հօգուտ "երկաթուղայինների"): Մրցաշարջանի մնացած 3 խաղերում նա մեկնարկային կազմում էր և բավականին հուսալի տպավորություն էր թողնում:

   Սերգեյ Չեպչուգով - 0 րոպե "ԲԿՄԱ"-ի կազմում
 2009թ.-ի նոյեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ նա՝ Չեպչուգովը, երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել "ԲԿՄԱ"-ի հետ: 2010թ. հոկտեմբերի 3-ին նա առաջին անգամ ընդգրկվեց թիմի հիմնական կազմում՝ "Ռոստովի" դեմ խաղում: Այդ խաղում նա իր դարպասը անառիկ պահեց: 2010թ.-ի նոյեմբերի 28-ին՝ Ռուսաստանի առաջնության 30-րդ տուրում "Ամկարի" դեմ խաղաց 90 րոպե և ոչ մի գոլ էլի բաց չթողեց: Եվրագավաթներում մեկնարկեց 2010/11 "Եվրոպա լիգայի" խմբային փուլի 6-րդ տուրում՝ Պրահայի "Սպարտայի" դեմ էլի 90 րոպե խաղալով: Այդ խաղն ավարտվեց 1-1 հաշվով: 2011թ. ընթացքում նա երկու անգամ անհաջող կերպով փոխարինեց խաղի ընթացքում վնասվածք ստացած Ակինֆեևին:
 "Եվրոպայի լիգայի", Ռուսաստանի գավաթի խաղարկության և Ռուսաստանի առաջնության մի քանի խաղերում անհաջող հանդես գալուց հետո նա տեղավորվեց պահեստայինների շարքում՝ դաշտում իր տեղը զիջելով վարձակալված Վլադիմիր Գաբուլովին:
  2012թ.-ի փետրվարի 21-ին "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչում էլ մադրիդյան "Ռեալի" հետ խաղում նա կրկին փայլուն կերպով պաշտպանեց դարպասը և ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ (Խմբ. այդ խաղն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ "բանակայինների"): Բայց մարտի 14-ին կայացած պատասխան խաղում նա բաց թողեց 4 գոլ: Գոլերից մեկը՝ արձանագրված Քրիշտիանու Ռոնալդուի հեռահար հարվածից հետո. դա դարպասապահի կոպիտ սխալի հետևանքն էր: Ապրիլի կեսերին Սերգեյ Չեպչուգովն հիմնական կազմում իր տեղը զիջեց վնասվածքից հետո ապաքինված Իգոր Ակինֆեևին:

Օգնեն Կորոման - 0 րոպե "Կռիլյա Սովետովի" կազմում
  Դեռևս նախորդ տարվա վերջին "Կռիլյա Սովետովի" այս կիսապաշտպանը, ով հանդես էր գալիս սամարացիների երիտասարդական թիմում, հույս էր հայտնել, որ արդեն ձմեռային դադարից հետո կվերադառնա հիմնական թիմ: "Ես ինձ շատ լավ եմ զգում և կարծում եմ, որ ձմռանը կպատրաստվեմ առաջնության խաղերին հիմնական կազմում: Հույս ունեմ, որ ակումբում հավատում են ինձ և ցանկանում են, որ ես վերդառնամ: Ես արդեն Ալեքսնադր Ցիգանկովին բացատրել եմ, որ դեռևս լավագույն վիճակում չեմ, քանի որ մեկ տարի արդեն չեմ խաղացել: Բայց եթե մարզվեմ հիմնական կազմի հետ, ապա էլի կկարողանամ լրացնել բացը և պատրաստ կլինեմ օգնելու թիմին: Մենք հիմա նույնպես գտնվում ենք գոյության համար պայքարի վիճակում. սա խոսում է այն մասին, որ անգամ ինձ հիմնական կազմից հեռացնելով՝ մարզիչ Անդեյ Կոբելյովը թիմի հետ ոչնչի չկարողացավ հասնել: Բայց ակումբի ղեկավարության հետ ես շատ լավ հարաբերություններ ունեմ դեռ և շնորհակալ եմ նրանց այն բանի համար, որ ինձ հասկանում են",- ասել էր ֆուտբոլիստը:

Անտոն Սոսնին - 0 րոպե "Կուբանի" կազմում: 
 "Ես առայժմ ցանկություն չունեմ թողնելու այս թիմը, այլապես ինչո՞ւ եմ ես այստեղ եկել: Հիմա էլ ես ցանկանում եմ խաղալ "Կուբանում" և, իհարկե, ապացուցել մեր մարզչին իմ հնարավորությունները: Խաղային պրակտիկայի բացակայությունը նորմալ երևույթ է համաշխարհային ֆուտբոլում, բայց ես դեռ հասկանում եմ, որ ինձ հարկավոր է խաղալ, ինչի համար պատրաստ եմ ներդնել ողջ հնարավոր ներուժս",- ասում է 23-ամյա կիսապաշտպան Սոսնին:

Դմիտրի Կրուգլով - 0 րոպե "Ռոստով"-ի կազմում: 
 Էստոնիայի ազգային հավաքականի այս պաշտպանը, ով 2011թ.-ին 3 տարվա պայմանագիր է կնքել "Ռոստովի" հետ, պարզաբանել է, որ "Ռոստովի" մեկնարկային կազմում դեռևս չի հայտնվում ոչ թե մարզչի որոշմամբ, այլ ակումբի ղեկավարության:
  Մինչև անցած հունիս ամիսը նա հիմնական կազմի խաղացող էր, բայց մարզչի փոփոխությունից հետո էլ որոշեցին հրաժարվել նրա ծառայությունից: Նրան ներկայացրել են տրանսֆերի, սակայն նրա համար նոր ակումբ գտնել դեռ չի հաջողվում: 
 "Խնդիրը մարզչի մեջ չէ, այլ ակումբի նոր ղեկավարության: Նրանք եկան ինձ մոտ և ասացին, որ մարզիչն իմ ծառայությունների կարիքը այլևս չի էլ զգում: Բայց ես չեմ հավատում, որ դա մեր մարզչի որոշումն է: Ես գիտեմ այդ իրավիճակը և ուղղակի սպասում եմ իմ հնարավորությանը: Անում եմ ինձնից կախված ամեն ինչ",- հայտարարել է ֆուտբոլիստը: 
  Մեկնաբանելով իր ապագան՝ 28-ամյա ֆուտբոլիստը փաստել է, որ եթե մինչև ամառ իրավիճակը չփոխվի, ապա նա կփորձի իր համար արդեն նոր ակումբ գտնել. "Կուզեմ տեղափոխվել այնպիսի մի թիմ, որտեղ բավականին խաղային պրակտիկա կունենամ",- խոսքը եզրափակել է Կրուգլովը:

                                                    ԲՈՆՈՒՍ
Ալան Գատագով - 1 րոպե "Դինոմոյի" կազմում: 
  22-ամյա կիսապաշտպանը դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին՝ Դան Պետերսկուի՝ գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո, վճռականորեն հայտարարել էր, որ իր մասին Ֆաբիո Կապելլոն կլսի: 
 "Կյանքս դասավորվում է նոր ակումբում: Եկել է Դան Պետերկսուն և լավագույնի հույս տվել: Առջևում երկշաբաթյա դադար է առաջնությունում, կլինի հավաք, որտեղ մարզիչը մեզ հստակ ներկայացնի նոր պահաջներ կան: Իսկ ինձ շատ լավ հնարավորություն կընձեռվի բոլորին ապացուցելու, որ ես դեռ այնուամենայնիվ, կարող եմ խաղալ "Պրեմիեր լիգայում": Ես կասկած չունեմ էլ, որ շուտով իմ մասին կլսի ինքը՝ Կապելլոն: Ես պետք է խաղամ":






Սակայն, ինչպես տեսնում ենք, անգամ ակումբում, որտեղ, ինչպես Գատագովն էր նշել, Պետրսկուն նրան դիտարկում էր ձախ կիսապաշտպանի դիրքում, նա էլի այս մրցաշրջանում ընդամենը 1 րոպե խաղաժամանակ է ստացել, որի ընթացքում ինչ-որ բան ապացուցել Ռուսաստանի հավաքականի մարզչին նրան հազիվ թե հաջողվեր:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 493 | Added by: hripsime | Rating: 5.0/1
Total comments: 0