23:18 "Չեմպիոնների լիգա". 1/8 եզրափակիչ. պատասխան խաղեր. ՄԱՍ 1 | |
Երեքշաբթի օրը Լիսաբոնում Երևանի ժամանակով արդեն ավանդական դարձած 23:45-ին կկայանա "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակիչ փուլի "Բենֆիկա"-"Զենիթ" զույգի պատասխան հանդիպումը: "Դա Լուշ" մարզադաշտում երկու թիմերն էլ ստիպված կլինեն ակտիվ ֆուտբոլ խաղալ, քանի որ Սանկտ-Պետերբուրգում "Զենիթի" օգտին գրանցված 3-2 հաշիվը դեռևս ոչինչ չի ասում: Ռուսաստանում դեռ նոր է մեկնարկում երկարատև մրցաշրջանի 2-րդ շրջափուլը, իսկ ահա Պորտուգալիայում "Բենֆիկան" այժմ կորցրել է առաջատարի դիրքերը և ստիպված է առաջին հորիզոնականը զիջել "Բրագային": "Բենֆիկայի" կորուստներն անհամեմատ ավելի շատ են, քանի որ իրենց թիմին չեն կարողանա օգնել անփախարինելի խաղարկող Պաբլո Այմարն ու աժդահա կենտրոնական պաշտպան Էզեքել Գարայը, որին, ամեն դեպքում, կարող է փոխարինել դեռևս անփորձ Ժարդելը:
"Զենիթն", ընդհակառակը, այժմ ուժեղ համալրումներ ունի, քանի որ խաղադաշտ են վերադարձել արագաշարժ կիսապաշտպան Դոմենիկո Կրիշիտոն և անփոխարինելի դարապասապահ Վյաչեսլավ Մալաֆեևը: Պիտերյան թիմին չի կարող օգնել միայն պորտուգալացի Դանին և թիմի նորեկ Անդրեյ Արշավինը, ով արդեն խաղացել է այս մրցաշարում "Արսենալի" կազմում: Ամենայն հավանականությամբ, "Զենիթում" որոշակի փոփոխություններ կլինեն. Կոստանտին Զրյանովին կփոխարինի Սերգեյ Սեմակը, իսկ ահա հարձակման գծում գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալլետին ստիպված է ընտրություն կատարել Լազովիչի, Բիստրովի ու Կանուննիկովի միջև, քանի որ երեքն էլ հիանալի մարզավիճակում են գտնվում: Հավանական կազմեր "Բենֆիկա". Արթուր - Մաքսի Պերեյրա, Լուիզաո, Ժարդել, Էմերսոն - Խավի Գարսիա, Վիթսել, Բրունո Սեզար - Գայթան, Ռոդրիգո, Կարդոսո"Զենիթ". Մալաֆեև - Անյուկով, Լոմբերտս, Գուբոչան, Դենիսով - Կրիշիտո, Սեմակ, Շիրոկով, Ֆեյզուլին - Բիստրով, Կերժակով Միջազգային բուքմեյքերական ընկերությունները "Բենֆիկայի" հաղթանակը գնահատում են 1.75 գործակցով, ոչ-ոքին` 3.25, իսկ ահա "Զենիթի" հաղթանակն այս խաղում հավասար է 4.16 գործակցի: Կանխատեսում Մեր OnlyFootball.ucoz.com կայքի կարծիքով` հանդիպումը կանցնի պորտուգալական կողմի առավելությամբ, և ռուսական ակումբը կպարտվի 1-3 հաշվով: | |
|
Total comments: 0 | |